Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել անհատական ծրագրով: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանիոլոյի և Սմոլինգի պես անհատական ծրագրով: Ըստ նախնականի, Մխիթարյանը կարող է նորից խաղադաշտ վերադառնալ ապրիլին:

Մարտի 16-ին ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել Մխիթարյանի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա: Այսպիսով, Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս