Բաժիններ՝

Իրինա Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի «ականջն» է ԲՀԿ-ում. մամուլ

«Մինչ Գագիկ Ծառուկյանը միասնական թեկնածու դառնալու շուրջ բանակցություններ է վարում ընդդիմադիր ուժերի հետ` ԲՀԿ-ում փորձում են չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի դստեր` Իրինա Քոչարյանի ազդեցությունը, ով ԲՀԿ-ական ակտիվիստներից է»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Վերջինս Ծառուկյանի վստահելիներից է, և երիտասարդական միջոցառումների ժամանակ հաճախ են երկուսով հայտնվում բեմահարթակում: «Ժամանակի» տեղեկություններով, բացի ակտիվիստ լինելուց, Ի. Քոչարյանը Ռ. Քոչարյանի «ականջն» է ԲՀԿ-ում, և լուրջ մեսիջները երբեմն տեղ են հասնում զարմուհու միջոցով: Ծառուկյանի վրա նրա ազդեցությունն անհանդուրժելի է ԲՀԿ հակաքոչարյանական թևի տիկնանց համար, ովքեր տարբեր ձևերով փորձում են չեզոքացնել Ի. Քոչարյանի դերակատարումը կուսակցությունում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31