«Երեխաները տեսել են, որ իրենց երկրի ղեկավարն է եկել գյուղ, վազելով գնացել են դիմավորելու». Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը չի կիսում այն տեսակետներն ու գնահատականները, թե Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել է: Խորհրդարանում մինչև կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, ապա շարունակեց.
«Այո, ընկալումն այնպիսին է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է իր ցուցակը ներկայացնելու ընտրողների դատին: Այս պահին դեռևս որոշում չունենք՝ դաշինքո՞վ, թե՞ կուսակցությամբ ենք գնալու ընտրության: Մեծ հաշվով, թիմը քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում, ընկալումը մեծամասնությանն է»:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընկալվում է՝ որպես պարտված ու հող հանձնած ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ այդ ընկալումների հեղինակների հետ կապված՝ ժողովուրդն իր վերաբերմունքով պատասխանը տվել է:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ դպրոցահասակ երեխաներ տանելուն, նախարարը վստահեցրեց, թե նման բան չկա. «Երեխաները տեսել են, որ իրենց երկրի ղեկավարն է եկել գյուղ, վազելով գնացել են դիմավորելու»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում