Բաժիններ՝

«Ես դիտում եմ «Բարսելոնայի» հանդիպումները, մենք գրեթե ամեն օր խոսում ենք Մեսսիի հետ»․ Սուարես

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով  այժմ խաղում է «Ատլետիկոյում», ասել է, որ ինքը դեռ հետևում է կատալոնական թիմի խաղերին:

«Ես դիտում եմ նրանց հանդիպումները, քանի որ սիրում եմ ֆուտբոլ դիտել և հիանում եմ իմ պաշտպանած ակումբով: Ես շնորհակալ եմ նրան: Ես գրեթե ամեն օր շփվում եմ Մեսսիի հետ:

Գիտեմ, որ «Բարսելոնայում» ինձ սիրում են: Միևնույն ժամանակ, ես շատ շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ նրանք այնտեղ արեցին ինձ համար:

Ես տեսա, թե ինչպես է «Բարսան» խաղում «Սոսյեդադի» հետ (6:1), զարմանալի էր: Լավ խաղ էր։ Թիմը շատ ակտիվ էր, այն ունի աշխարհի մի քանի ուժեղագույն խաղացողներ»,- ասել է Սուարեսը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս