Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8861 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 8 861-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 483 471-ի, մարտի 24-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,2 տոկոս:
Մեկ օրում մահացու վախճանների թիվն աճել է 401-ով՝ մեկ օր առաջվա 427-ի դիմաց, մինչեւ 96 219:
Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) բարձրացել է մինչեւ 2,15 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից: Իր հերթին կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 10 355-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 098 400 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91,4 տոկոսի մակարդակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: