Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ՊՆ Վաղարշակ Հարությունյանի դեմ
Ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի: Այս մասին տեղեկացանք Դատական տեղեկատվական համակարգից:
Դատական հայցող Տիրան Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա Հրամանները, ընդունել բարենպաստ վարչական ակտ և պարտավորեցնել Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում:
Որպես ածանցյալ պահանջ էլ ներկայացվել է Տիրան Խաչատրյանին ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում ներառելու մասին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնելն ու բոլոր տեսակների բավարարումներ տրամադրելը:
Դատական հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով փետրվարի 24-ին ազատվել էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո պաշտպանության նախարար Վաղարակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ: