Ճապոնիայի կենտրոնում ուղղաթիռի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է վեցի
Առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել ուղղաթիռի վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարտի 23-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Նագանոյի պրեֆեկտուրայում: Մարտի 24-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Նշվում է, որ տուժածներից չորսի մոտ, ներառյալ օդաչուն, ախտորոշել են ծանր վնասվածքներ, ինչպիսք են ազդրի եւ ողնաշարի կոտրվածքները: Պատահարի փաստով Ճապոնիայի տրանսպորտային անվտանգության հսկողության կոմիտեն սկսել է ստուգում:
Ավելի վաղ Kyodo գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռի վթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել միայն թռչող ապարատի օդաչուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: