Պաշտպանության նախարարն այցելել է ձնաբքի պայմաններում մոլորված և դրա հետևանքով ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին
Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։