«Արտահերթ ընտրություններին պատրաստ ենք ցանկացած օրենսգրքով՝ լինի նոր, թե հին». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ քաղաքական դաշտում արդեն կա կոնսենսուս հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու համար։ Այս պայմաններում, երբ ընտրություններին մնացել է 2 ամիս ժամանակ, մտնել Ընտրական օրենսգրքի քննարկումների մեջ՝ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում։

«Բնականաբար, մենք հասկանում ենք, որ խոսքը շարքային օրենսդրական նախաձեռնության մասին չէ, բավականին լուրջ և բովանդակային աշխատանքի դաշտ է ստեղծված այս օրենքի մասով, որ կոնկրետ ժամկետների առումով հնարավոր է ունենալ թերի օրենսգիրք, կամ ծածկադմբոցի պայմաններում անցկացնել այն կետերը, որոնք իշխանության քիմքին են հարմար։ Դրա համար եմ ասում, որ այս առումով իրենց հետ բովանդակային դաշտ չենք տեսնում»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Ըստ նրա, ԲՀԿ-ի հետ ձեռք բերված միակ պայմանավորվածությունը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունն է, ինչն արդեն տեղեկացրել ենք հանրությանը։

«Մենք ասում ենք, որ կոնկրետ այս նախընտրական ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխություններ ենթադրող նախագիծը նպատակահարմար չէ։ Մենք արտահերթ ընտրություններին պատրաստ ենք ցանկացած օրենսգրքով՝ լինի նոր, թե հին»,- հավելեց Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս