«Եթե Ընտրական օրենսգիրքը չփոխեն, ուրեմն՝ իշխանությունները քաղաքական կամք չունեն». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու համար, որոնց մասին իշխող քաղաքական թիմը սկսել է խոսել հեղափոխությունից հետո:

«Ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը: Եթե ընտրությունները լինեն օլիգարխիկ, կրիմինալ, ֆինանսական ու վարչական ռեսուրսների տրամաբանության մեջ, ապա քաղաքական ճգնաժամի լուծում չենք ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:

Հարցին՝ այժմ իշխանությունը քաղաքական կամք ունի փոխելու ընտրական օրենսգիրքը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, եթե փոխեն, ապա ունեն քաղաքական կամք, եթե  Ընտրական օրենսգիրքը չփոխեն, ուրեմն՝ չունեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս