Բժշկական կազմակերպությունները կստանան ֆինանսավորում. ԱՆ
                                    Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ այն բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    