Մեծ Բրիտանիայում հայկական ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հեռացվում են․ Հայ դատի հանձնախումբ
եծ Բրիտանիայի հայ համայնքի ակտիվությունը հանգեցնում է Լոնդոնում ադրբեջանական պաստառների հեռացմանը, որոնք ներկայացնում են Հայոց պատմությունն ու մշակույթը որպես ադրբեջանական․ Yerkir.am-ին հայտնել է Մեծ Բրիտանիայում Հայ դատի հանձնախումբը:
Պաստառները Լոնդոնի մետրոպոլիտենի կայարաններից հանվել են Transport for London (TfL) ցանցի կողմից։
«Միացյալ Թագավորության հայ համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված պաշտոնական բողոքներից հետո Լոնդոնի մետրոյի վիրավորական պաստառները, որոնք ներկայացնում են հայկական պատմական և մշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական, այժմ հանվել են Լոնդոնի տրանսպորտից»,- ասվում է հաղորդագրության մեջ։