Բաժիններ՝

Գորիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերել

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։

Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների հետ, պարզեցին, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։

Պարզվեց նաև ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031