«Սալահը նույնիսկ Ռամոսին չի մոտենա»․ Ռոբերտո Կառլոս
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը, խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» հետ «սերուցքայինների» առաջիկա խաղերի մասին, կատակել է Սերխիո Ռամոսի ու Մոհամեդ Սալահի հանդիպման վերաբերյալ:
«Սալահը նույնիսկ չի մոտենա Ռամոսին: Դա կլինի մի դրվագ, որի մասին շատ կխոսվի:
Մենք կհանդիպենք լավ թիմի: Առաջին հանդիպումը տեղի կունենա տանը, «Ռեալի» մարզավիճակը շատ ավելի լավն է, քան «Լիվերպուլինը», այնպես որ, նրանք պետք է որոշեն արդյունքը տանը:
Կարևոր է, որ բոլոր խաղացողները լինեն Զիդանի տրամադրության տակ, և վնասվածք ստացածները հնարավորինս շուտ վերադառնան»,- ասել է բրազիլացին:
Սալահը ուսի լուրջ վնասվածք է ստացել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2018-ի եզրափակչի առաջին խաղակեսում Ռամոսի հետ բախման արդյունքում։
Սիրարփի Աղաբաբյան