«Թե՞ Ալեն Սիմոնյանը կարող է Երրորդ նախագահի հասցեին ինչ ասես հաչալ ու հանգիստ ապրել»․ Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ասած միակ ճիշտ խոսքն այն էր, որ ինքը ո՛չ Ռոբերտ Քոչարյան է, ո՛չ Սերժ Սարգսյան:
Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում փորձել են մարդկանց վարկաբեկել՝ դրանով հանրությանը «ուտացնելով»: Նա նաև նկատեց, որ այս տարիներին ով Նիկոլ Փաշինյանի դեմ խոսում է, միանգամից պառկեցնում են ասֆալտին, կալանավորում են:
«Ո՞ր մեկն է օրինական: Սկսենք Մանվելի «տուշոնկաներից»… Ի՞նչ եղավ: Էդ հերոս տղու գլուխը կերան: Ինչի դրա պատասխանը չե՞ն տալու: Հետո մարդկանց հալածում են, հալածում են․․․ Մարդիկ ընտանիքներ ունեն, բա պիտի մտածեն:
Թե՞ Ալեն Սիմոնյանը, որ կարող է Երրորդ նախագահի ընտանիքի հասցեին ինչ ասես հաչա ու… հանգիստ ապրելո՞ւ է, խաղա՞ղ: Գնալու է Մոսկվայի փողոցներում ման է գալու ու չի՞ վախենալու՝ փախչի: Ինքը կա՛մ հրապարակայնորեն պիտի կանգնի, ներողություն խնդրի, գնա, ընկնի ոտքերը, Սերժ Սարգսյանը բարի մարդ է, միգուցե ների: Թե՞ գիտի Սերժ Սարգսյանը պատահական մարդ է, մենք էլ մեր ընկերոջ, մեր նախագահի համար չենք կռվելու: Ես եմ պատժելու իրեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում