Ամստերդամում ոստիկանությունը ջրցան է կիրառել Covid-19-ի սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ
                                    Ոստիկանությունն Ամստերդամում ջրցան մեքենաներ է կիրառում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 250 մարդ: Ոստիկանությունը նախ հորդորել էր քաղաքացիներին լքել հրապարակը, ինչից հետո ստիպված նրանց դեմ ջրցան մեքենաներ է սկսել կիրառել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    