Բաժիններ՝

Մահացել է Սուրեն Զաքարյանը

Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել միությունը: «Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացվի ավելին ուշ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Սուրեն Զաքարյանը ծնվել է 1956 թվականին Երևանում։ 1981-ին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, հետագայում՝ ասպիրանտուրան: 1985 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը:

Սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների հեղինակ է, որոնք կատարվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում։ 2017-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս