Բաժիններ՝

Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով դադարեցրել էր կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում իրականացնել:

Վերաբացումից հետո ավելի քան 50 հիվանդ է հոսպիտալացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը ընդունում է ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հարևան մարզերի բնակիչներին:

«Հիվանդանոց տեղափոխվում են այն հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք: Ի դեպ, այս պահին COVID բաժանմունքն ունի 60 մահճակալ և 13 մահճակալ էլ տրիաժ բաժանմունքում»,-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը:

Վիրուսի նախորդ ալիքների ժամանակ վերապրոֆիլավորվեց Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ բացվեց, ապա նաև COVID բաժանմունք: Հիմա որոշում է կայացվել նախ «Գյումրի» կենտրոնի բաժանմունքը վերաբացել: Այս պահին դեռ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցի վերապրոֆիլավորման որոշում չկա:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս