Հադրութում հայտնաբերվել է ևս 1 աճյուն
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն: