«Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»․ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդրանական ընտրություններ:
Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»: