«Նիկոլը մնացել է իր և իր փոքր կապիտուլյանտական խունտայի հույսին». Էդուարդ Շարմազանով

«Ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը գնում է հերթական բլեֆին, որովհետև հայտնվել է ցուգցվանգի մեջ։ Մի մարդ, որը մի քանի ամիս առաջ ասել է, որ խորհրդարանական համակարգը լավագույնն է, և սահմանադրական բարեփոխումների գնալու կարիք չկա, հետո փակուղային վիճակից դուրս գալու համար ասում է, թե կարելի է կիսանախագահական հանրաքվե անցկացնել։ Այնուհետև ասում է՝ գնում ենք արտահերթի, բայց հետո ասում, որ դրա պահանջը չկա։ Նիկոլն էլ չի հասկանում՝ ինչ է անում, որովհետև մնացել է իր և իր փոքր կապիտուլյանտական խունտայի հույսին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանը ավարտված գործիչ է, քաղաքական դիակ։

«Լավագույն լուծումը սրա օր առաջ հեռացումն է և ազգային իշխանության ձևավորումը։ Բայց եթե լինի իր հրաժարականը ու արտահերթ ընտրություններ, մեր կուսակցությունը կնստի, կքննարկի ու որոշում կկայացնի։ Բայց մեկ բան հստակ է՝ Հանրապետականը միակն է, որը 2018 թվականի մայիսի 8-ից ոչ մի օր իր պայքարի խրամատը չի լքել։ Մենք պայքարում ենք ազգային Հայաստանի համար, որտեղ կապիտուլյանտ գոյություն չունի»,- շեշտեց Է. Շարմազանովը։

Տեսանյութեր

Լրահոս