Բաժիններ՝

«Աստված վերադառնում է». Զլատան Իբրահիմովիչ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես վերադարձել է Շվեդիայի հավաքական:

39-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2022 թվականի մարտի խաղերի համար: Շվեդը մեկնաբանել է այս իրադարձությունը՝ Instagram-ում գրելով՝ Աստված վերադառնում է: Խաղացողը նշել է նաև Շվեդիայի հավաքականի պաշտոնական հաշիվը:

Զլատանը խաղացել է Շվեդիայի ազգային հավաքականում 2001-2016 թվականներին: 116 խաղում նա դարձել է 62 գոլի հեղինակ, և թիմի լավագույն ռմբարկուն է:

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը 14 գոլ է խփել առաջնության 14 խաղում։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կունենա Շվեդիայի ընտրանու հետ։

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս