Կոտայքի նախկին փոխմարզպետը նշանակվել է ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և 2018 թվականի հունիսից մինչև երեկ՝ մարտի 16-ը, զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Գալստյանը, որը պաշտոնից ազատվել է մարտի 10-ին։