Բաժիններ՝

Իրանում ինը մարդ է զոհվել կրակի տոնի ընթացքում

Առնվազն ինը մարդ զոհվել եւ եւս ավելի քան 1,8 հազարը տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել Չարշանբ ե Սուրիի՝ Իրանում կրակի ավանդական տոնի ընթացքում: Մարտի 17-ին այդ մասին հայտնել է Իրանի Արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։

«Գիշերը Չարշանբ ե Սուրիի ժամանակ այս տարի ինը մարդ է զոհվել, 1 894-ը՝ տուժել»,- մեջբերում է նրա խոսքը IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Խալեդին հավելել է, որ անցյալ տարի զոհվածները եղել են չորս, իսկ վիրավորները՝ 1 498 հոգի:

Նրա խոսքով՝ «(այս տարի) ամենից շատ տուժածներ կան Թեհրանի, Արեւելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում»: «Վիրավորների 46 տոկոսը վեցից մինչեւ 18 տարեկան են»,- նշել է նա:

Չերշանբ ե Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Ամանորից՝ Նոուրուզից առաջ, որն այս տարի համընկնում է մարտի 20-ին, վերջին չորեքշաբթի օրվա գիշերը: Այդ օրը մարդիկ վառում են խարույկներ եւ թռչում դրանց վրայով: Վերջին տարիներին երիտասարդության շրջանում տարածում է գտել հրատեխնիկական միջոցների օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ վերքեր են ստանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս