Բաժիններ՝

Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունն Ադիգեայում

Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):

«Անվտանգության դաշնային ծառայությունն Ադիգեայի Հանրապետության տարածքում ձերբակալել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից սերածի, որն ահաբեկչական գործողություն էր նախապատրաստում քաղաքացիների զանգվածայինլ կուտակման վայրերում»,- նշել են ՀՀԿ-ում:

Ձերբակալվածի բնակության հասցեում հայտնաբերել են խոցող տարրերով ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ, ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության դրոշ, ինչպես նաեւ Մայկոպի քարտեզը՝ ահաբեկչական նպատակների օբյեկտներով: Բացի դրանից, տղամարդուց առգրավել են կապի միջոցներ, որոնք բովանդակում են զգալի քանակությամբ ահաբեկչական կոնտենտ, ահաբեկչության միջոցների պատրաստման ինտերնետ- հրահանգներ, ինչպես նաեւ կեղծ միգրացիոն փաստաթղթեր:

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում): Ձերբակալվածն ինքն արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: Նա ահաբեկչական գործողություն էր պատրաստում Մայկոպի առեւտրի կենտրոններից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս