Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպում չի նախատեսվում
Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել: «Ես այդ լուրն առաջին անգամ կարդացի մամուլում: Մենք նման քննարկում ընդհանրապես չենք ունեցել»,- «Արմենպրես»-ին ասաց Զոհրաբյանը: