ՊՍԺ-ն պատասխանել է Մեսսիի ու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին հարցին
Ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի սպորտային տնօրեն Լեոնարդոն պատասխանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին հարցին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ֆուտբոլիստներն էլ կարող են հեռանալ իրենց ակումբներից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Մենք ուշադիր ենք, և այժմ Մեսսիի մասին ոչինչ չկա: Ռոնալդուի մասին կարող եմ ասել, որ մենք ուրախ ենք, որ ՊՍԺ-ն գրեթե միշտ առկա է բոլոր նորություններում: Դա լավ է։ Տրանսֆերային պատուհանը շատ սահուն է, տեղաշարժ կա: ՊՍԺ-ն, ընդհանուր առմամբ, շատ ողջունելի ակումբ է: Բոլոր հիանալի խաղացողները կապված են ՊՍԺ-ի հետ: Սա գնահատելի բան է: Մենք միշտ հնարավորություն ունենք զրուցելու հիանալի խաղացողների հետ, ովքեր կցանկանան գալ այստեղ: Բայց հիմա մենք բանակցություններ չենք վարում նոր ֆուտբոլիստի վերաբերյալ»,- մեջբերում է Լեոնարդոն:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Անցած ամառ արգենտինացի հարձակվողը փորձեց հեռանալ կատալոնական ակումբից, բայց վերջում որոշեց մնալ: 33-ամյա խաղացողի հիմնական հավակնորդներն են «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը»:
Ռոնալդուն «Յուվենթուսին» միացավ 2018 թվականի հուլիսին, Մադրիդի «Ռեալից»՝ 117 միլիոն եվրոյի դիմաց: Այդ ժամանակից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 121 հանդիպում իտալական ակումբի կազմում, դարձել է 92 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան