Բաժիններ՝

Ստոլտենբերգը գլխավոր սպառնալիքներ է համարել ՌԴ-ն, ահաբեկչությունը, ՉԺՀ-ի վերելքը և կլիմայի փոփոխությունը

Ռուսաստանը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոոխությունները ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին մարտի 16-ին կայացած առցանց խորհրդաժողովում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2020 թվականին կազմակերպության աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:

«Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, ահաբեկչությունը, կիբեռգրոհները, տեխնոլոգիաները, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոփոխությունները մարտահրավերներ են, որոնք մնացել են: Ոչ մի երկիր եւ ոչ մի մայր ցամաք միայնակ գլուխ չի հանի: Ոստի մենք պետք է աշխատանեք միասին ռազմավարական համերաշխությամբ»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրների ռազմական ծախսերը 2020 թվականին 3,9 տոկոսով աճել են, չնայած դրանց տնտեսությունների վրա համավարակի բացասական ազդեցությանը: «2020 թվականին մենք շարունակեցինք ներդրումները պաշտպանության բնագավառում: Չնայած համավարակի կողմից տնտեսություններին պատճառված վնասին, դա եղել է ծախսերի ավելացման 6-րդ տարին, եւ այն կազմել է 3,9 տոկոս»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս