Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9393 դեպք են հայտնաբերել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9393-ով՝ մինչեւ 4 409 438, մարտի 16-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 302 281 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 10 644-ով: Ընդամենն արդեն բուժվել է 4 014 220 մարդ: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել է վարակվածների ընդհանուր թվի 91 տոկոսի մակարդակում:
Ռուսասանում կորնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 443-ով՝ մեկ օր առաջվա 404-ի դիմաց՝ մինչեւ 92 937: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել է մինչեւ 2,11 տոկոս, հետեւում շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: