Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին…. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտպանության նախարարությունն այդպես էլ չարձագանքեց 2 օր առաջ, Կապանի մարտական դիրքերից մեկից հրապարակված աղմկահարույց տեսանյութին, դրա շուրջը ստեղծված իրավիճակին։
Այն ինչ արեց ՊՆ-ն, իշխանությունը նույն դիրքում «տեսանյութ 2»-ի անհաջող բեմադրությունն էր՝ «հերքումը», ինչն ավելի խորացրեց բանակում և բանակի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ հանրային և մասնագիտական շրջանակների մտահոգությունները։
Այս ամենն, իհարկե, իշխանությանը չի հետաքրքրում, ավելին՝ իրենք խրախուսում են նմանատիպ իրադարձությունները։
Պետությունը վերջնական տապալելու ամենակարճ ճանապարհը զինված ուժերի կազմաքանդումն է և իշխանությունը հետևողականորեն գնում է այդ ճանապարհով։
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե սյունեցիները ժամանակին չհամախմբվեին, իրենց վրա չվերցնեին Սյունիքի պաշտպանությունը՝ մարտական հերթապահությունից մինչև ամրաշինական աշխատանքներ։
Դա անշուշտ իշխանության հաշվարկի մեջ չէր մտնում և այդ պատճառով էլ դրան հետևեց սյունեցիներին «պատժելու» տարբեր գործընթացներ՝ քրեական գործերից մինչև անտարբերություն դրսևորում։
Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու»։