Արոնյանը Meltwater Champions Chess Tour-ի փլեյ-օֆֆ-ում է
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆ:
Առցանց այս մրցաշարի որակավորման խաղային վերջին օրը Արոնյանը 5 պարտիաներից 4-ն ավարտեց խաղաղ արդյունքով, իսկ մեկում էլ հաղթանակ տոնեց: 15 տուրերից հետո հավաքելով 8 միավոր հայ շախմատիստը կիսեց 8-9-րդ տեղերը և դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Հաջորդիվ Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:
Նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: