Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են 50%-ով սահմանափակել մարզասերների քանակը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վարակի տարածման սպառնալիքի պատճառով մտադիր են 50% -ով սահմանափակել մարզասերների քանակը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Խոշոր մարզադաշտերում հանդիսականների թիվը չպետք է գերազանցի 20 հազարը: Եթե համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, կազմակերպիչները կարող են հրաժարվել այդ որոշումից։

Միաժամանակ Ճապոնիայի իշխանությունները արտասահմանյան երկրներին կոչ են արել սահմանափակել Օլիմպիական խաղերում ղեկավարներին ուղեկցող մարդկանց թիվը:

Ղեկավար հյուրերը չեն ենթարկվի խիստ կարանտինի: Բայց կթեստավորվեն իրենց երկրներում և Ճապոնիայում: Նրանց կարգելվի նաև շփվել մարզիկների հետ և կօգտվեն հատուկ փոխադրամիջոցից:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս