Դի Մարիայի և Մարկինիոսի ընտանիքները պատանդ են պահվել ՊՍԺ-ի խաղի ընթացքում
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տունը թալանել են Լիգա 1-ի «Նանտի» դեմ տնային խաղի ժամանակ։ Այս ընթացքում արգենտինական ընտանիքը պատանդ էր պահվում, հայտնում է ESPN-ն:
Խաղի 62-րդ րոպեին կիսապաշտպանը փոխարինվեց այն բանից հետո, երբ փարիզյան մարզական տնօրեն Լեոնարդոն կատարվածի մասին տեղեկացրեց գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին: Մարզադաշտը լքելուց հետո Դի Մարիան շտապ տուն գնաց իր ընտանիքի մոտ:
Աղբյուրի համաձայն, խաղի ընթացքում թալանել են նաև ՊՍԺ-ի պաշտպան Մարկինիոսի ծնողների տունը, նրանք նույնպես պատանդ են եղել: Բրազիլացին խաղացել է բոլոր 90 րոպեները:
Ոստիկանությունը սկսել է հետաքննել երկու միջադեպերը:
Ավելի վաղ Դի Մարիայի տունը Մանչեսթերում թալանել էին 2015 թվականին, երբ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»:
Օրերս խաղացողը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ «1+1» սխեմայի համաձայն:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վերջին շրջանում հաճախ են գողերի զոհ դառնում։ Տարվա սկզբին նրանք թալանել են Մաուրո Իկարդիի տունը (գողացել են ժամացույցներ, զարդեր և մոտ 400 հազար եվրո արժողությամբ հագուստ), մինչ այդ Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգինը, Սերխիո Ռիկոնինը և Տիագոն Սիլվայինը:
Սիրարփի Աղաբաբյան