«ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից զինված ավտանգության աշխատակիցների անթաքույց և ցուցադրական գործողությունները հիշեցնում են Մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները»
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված ավտանգության աշխատակիցների անթաքույց և ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները:
Լավ կլիներ թե՛ իշխանությունները, և թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն՝ խորհուրդ կտամ ծանոթանալ»: