Բաժիններ՝

Կլոպը՝ Գերմանիայի հավաքականը գլխավորելու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ Եվրո-2020-ից հետո չի գլխավորի Գերմանիայի հավաքականը:

«Պատրա՞ստ եմ ամռանը դառնալ ազգային հավաքականի մարզիչ: Ոչ։

Յոահիմ Լյովը հոյակապ աշխատել է այնտեղ երկար տարիներ: Նա ամենահաջողակ մարզիչներից մեկն է: Ես հասկանում եմ, որ նա ուզում է փայլել Եվրոյում, և այդ ժամանակ ինչ-որ մեկը կանի այս աշխատանքը: Կան շատ լավ գերմանացի մարզիչներ:

Ես պարզապես ասացի այն, ինչ ուզում էի, այն բանից հետո, երբ անունս հայտնվեց տարբերակների ցուցակում: Ես ասացի՝ ոչ։ Ոչ այս ամառ, ոչ հետո: Ես չեմ լինի Գերմանիայի հավաքականի մարզչի թեկնածու: Ես ևս երեք տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլում»: Սա պարզ հայտարարություն է: Դուք պայմանագիր եք կնքում և փորձում եք այն կատարել մինչև վերջ, այնպես չէ՞:

Ես պայմանագրեր ունեի «Մայնցում» ու «Բորուսիայում», և դրանք իրականացրի մինչև վերջ, չնայած ինձ հետաքրքրում էին գերմանական այլ ակումբներ, որոնք ավելի շատ փող ունեն: Հարցը պարզապես ժամանակն ու փողն է:

Ես բացարձակապես այն անձը չեմ, ում պետք է հարցնել, թե ով է լավագույն փոխարինողը Յոահիմ Լյովին: Ինձ շատ զարմացրեց այս լուրը, ինչպես բոլորին: Բայց շատ ժամանակ կա ճիշտ մարզիչ գտնելու համար»,- ասել է Կլոպը:

Երեկ հայտնի դարձավ, որ Լյովը խնդրել է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիային Եվրո-2020-ից հետո խզել պայմանագիրը: Սկզբնապես համաձայնագիրը հաշվարկվում էր մինչև 2022 թվականի Աշխարհի գավաթը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս