Պատերազմից հետո ՄԻՊ-ին չեն հրավիրում կառավարության նիստերին. Արման Թաթոյան

Անհասկանալի հիմնավորմամբ՝ ՄԻՊ Արման Թաթոյանին պատերազմի ավարտից հետո չեն հրավիրում կառավարության նիստերին:

«Պատերազմից հետո, չեմ կարող ասել՝ երբ էր կոնկետ օրը, բայց արդեն բավականին ժամանակ է՝ մեզ տեղեկացրել էին Կառավարությունից, որ այլևս Մարդու իրավունքների պաշտպանին չեն հրավիրում կառավարության նիստեին: Եվ ես դրա համար այլևս չեմ գնում կառավարության նիստերին»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արման Թաթոյանը:

Հարցին, թե ի՞նչ պատճաբանությամբ, Թաթոյանը պատասխանեց՝ այն հայտնի չէ:

Հետաքրքրական է, որ պատերազմի ավարտից հետո՝ փետրվարի 25-ի կառավարության նիստում, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ՄԻՊ-ի ավտոմեքենաներից 3-ը կրճատվել էին (նախնական տարբերակում նպատակ էր դրվել ՄԻՊ աշխատակազմից վերցնել 8 մեքենա), իսկ մարտի 11-ի նիստում էլ հաստատել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով վերացվում է ՄԻՊ անկախության երաշխիքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031