Աստղագետը գնահատել է Երկրի մերձակայքով թռչող ամենամեծ աստերոիդի վտանգը
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովսկի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Գեորգի Գոնչարովը պատմել է, թե որքան վտանգավոր է Երկրին մոտեցող 2001 FO32 ամենամեծ և ամենաարագ աստերոիդը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ պետք է զգուշանալ ոչ թե այս աստերոիդից, այլ այն երկնային մարմիններից, որոնք գտնվում են Լուսնից ավելի քան 384 հազար կմ հեռավորության վրա:
«Բոլոր մարմինների արագությունը Արեգակից որոշակի հեռավորության վրա որոշվում է հենց Արեգակի շուրջ շարժման կողմից, այն պետք է լինի վայրկյանում շուրջ 30 կիլոմետր և այդ նշանակությունից խիստ տարբերվել չի կարող»,-կարծում է մասնագետը:
2001 թվականի մարտին հայտնաբերված Ապոլոնի 2001 FO32 խմբի՝ Երկրին մոտ գտնվող աստերոիդը 914 մետր տրամագիծ ունի։ Երկրին մոտենալու ժամանակ այն կշարժվի արտակարգ բարձր արագությամբ՝ ժամում մոտ 124 հազար կմ: Այն կանցնի մոտ երկու միլիոն կիլոմետր հեռավորության վրա և կդառնա ամենախոշոր աստերոիդը, որն այս տարի մոտենում է մեր մոլորակին: