«Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք». Ռաֆայել Աֆրիկյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դանիել Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել էր Հանրային կապերի ՊՈԱԿ և խուլիգանական կերպով հարձակվել ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա։ Ռաֆայել Աֆրիկյանը, որն այժմ աշխատում է վարչապետի աշխատակազմում և «ժամանակին» մտերիմ է եղել Դանիել Իոաննիսյանի հետ, անգամ աշխատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում, գրառում էր կատարել՝ անդրադառնալով պատերազմի օրերին Դանիել Իոաննիսյանի գործունեությանն առնչվող 2 դրվագի:

Ինչպես մեզ տեղեկացրին՝ Դանիել Իոաննիսյանի՝ ՊՈԱԿ այցի պատճառը հենց այդ գրառումն է եղել: Ըստ տեղեկության՝ Իոաննիսյանը մի խումբ տղաների հետ այցելել էր Աֆրիկյանի աշխատավայր՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով, սկսել է հայհոյել և հարվածել Ռաֆայելին և նրա գործընկերներին։ Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, թե ինքը որևէ մեկին «մատով չի կպել»:

Քիչ առաջ էլ Ռաֆայել Աֆրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1. Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։

2. մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել

3. դրսում սպասում էին ևս 3-4 հոգի,

4. Կատարվածի մասին իմանալով՝ մի քանի գործընկերներ ևս մոտեցել են,

5. Խոսակցության ընթացքում Դանիելը հայհոյել է՝ ծեծկռտուք հրահրելով,

6. Այնուհետև, հետ քաշվելով ,չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները

7. Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց և չի ներկայացրել ամբողջական խնդիրը։

Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։

8. Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։

Հիմա առաջիկա անելիքների մասին։

Ինչպես շատերին հայտնի է, ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ-որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլև որևէ տեսակի շփումը։

Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ, իմ համոզմամբ, նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։

Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։

Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»:

Տեսանյութեր

Լրահոս