Կորոնավիրուսով պայմանավորված՝ խիստ սահմանափակումների անցնելու հարց այս պահին չի քննարկվում. Առողջապահության նախարարություն
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- ասված է հայտարարության մեջ: