«Այս 30 տարում սփյուռքը ցույց է տվել, որ որպես զենք՝ օգտագործվում է Հայաստանի պետականության դեմ». Հայկ Նազարյան

2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստան տեղափոխված և պայմանագրային զինծառայության անցած, արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Հայկ Նազարյանը Հայաստանի ներքաղաքական կյանքին սկսել է «խառնվել» 2008 թվականից:

«Այն ժամանակ էի ես գրում Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ հասկանալով, թե իրենք օտարերկրյա ինչ գործակալներ են և ինչ նպատակներ ունեն՝ Հայաստանի հետ կապված: Շատերը ինձ պիտակավորում էին՝ սերժական և այլն, ես երբեք հատուկ չեմ գովել Երկրորդ կամ Երրորդ նախագահներին, այնուամենայնիվ, ես պաշտպանում էի նրանց կառավարությունը, որովհետև գիտեի՝ ինչ ուժեր են գալու, եթե նրանք դուրս գան: Այդպես էլ եղավ: Գիտեի, որ նորից պատերազմ է սկսվելու, դրա համար եկա Հայաստան: Եվ պայմանագրային զինծառայության անցնելու պատճառներից մեկն էլ դա էր, որ պատրաստ լինեմ գալիք պատերազմին: Այս պատերազմի ժամանակ զգացի, որ մի բան այն չէր՝ սարքած մի բան էր: Իսկապես, սա պատերազմ չէր ինձ համար, սա գլոբալիստական ջհուդա-մասոնների կողմից մեծ զոհաբերություն էր: Ես չէի համարի պատերազմ, դրա համար ինձ չեմ էլ համարում պատերազմի մասնակից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հայկ Նազարյանը նախկինում շատ է լսել, որ մարդիկ ասել են՝ եթե Նիկոլ Փաշինյանը Արցախը տալու հարց բարձրացնի, նրան կհեռացնեն. «Մեծ-մեծ խոսում էին, և հենց պատերազմն ավարտվեց, այդ ամենը մոռացվեց: Այս անտարբերությունն ինձ շատ է զարմացնում: Շատերը եսասեր են. կարևորը՝ իրենց հարազատը չի զոհվել, իրենք իրենց տունը չեն կորցրել, ուրմեն՝ ամեն ինչ լավ է: Ազգային մտածելակերպ չունեն, մտածում են միայն սեփական շահի մասին: Եթե իրենք իրենց տունը կամ հարազատին չեն կորցրել, ուրեմն՝ Նիկոլը այդքան վատը չէ, իսկ եթե կորցրած լինեին, գուցե այլ կերպ մտածեին: Շատ հետաքրքիր երևույթ է այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում:

Այդ ամենը կարելի էր կանխատեսել 2018թ., այսպես կոչված, թավշյա հեղափոխության ժամանակ, բազմաթիվ մարդիկ արդեն խոսել են այդ մասին, թե ինչ ուժեր են եկել իշխանության, չեմ ուզում նույն բաներն ասել, բայց արդեն պատերազմից հետո շատերը հասկանում են, որ 2018թ., կարելի է ասել, մի սատանայական աղանդ է բռնազավթել պետությունը, և շարունակ բռնաբարել է բոլոր պետական կառույցները, տիրել մարդկանց ուղեղներին:

Այնպիսի մեծ սուտ է տեղի ունեցել, որ մարդիկ փորձում են դավադրություններ գտնել, ասում են՝ նախկիններն են ծախել, այս է եղել, այն է եղել, բայց պարզ ճշմարտությունները չեն տեսնում, որ թիվ մեկ դավադիրը հենց իրենց աչքի առաջ է, և իրենք պաշտպանում են»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հետևորդները գնալով քչանում են. «Այն ժեխահավաքը, որ տեղի ունեցավ հրապարակում, ինձ թվում է՝ մի մասը թուրքի կամ ջհուդի արյուն ունեն, մի մասը տգետ, զոմբիացած հատվածն է, մյուս մասն էլ գումարներով բերվել են»:

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող սփյուռքահայերին. «Սփյուռքահայերը դրսից աջակցեցին այս ժեխափոխությանը և շարունակում են մինչև հիմա էլ աջակցել այս սրիկաներին, դա է ամենամեծ երկերեսանիությունը: Այդքան աջակցում են, օժանդակում են, բայց չեն գալիս այստեղ ապրելու: Սփյուռքում շատ են այդպիսի մարդիկ:

Շատ հայեր սիրում են մեզ համեմատել հրեաների հետ, բայց դա շատ հիմար համեմատություն է, որովհետև չեն հասկանում՝ մենք էությամբ տրամագծորեն տարբվերվում ենք իրարից: Օրինակ՝ հրեական սփյուռքը օգտագործվում է որպես գործիք՝ հօգուտ Իսրայելի, Իսրայելի պետականության, բայց մեր դեպքում հակառակն է՝ այս 30 տարում սփյուռքը ցույց է տվել, որ որպես զենք է օգտագործվում Հայաստանի պետականության դեմ: Տարբեր հետախուզությունները հայկական սփյուռքին օգտագործում են հենց Հայաստանի դեմ: Դրա համար շատ մեծ հույսեր չեմ փայփայում սփյուռքի նկատմամբ, որովհետև գիտեմ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում ապրող սփյուռքահայերը հիմնականում օգտագործվում են այդ երկրների հետախուզությունների կողմից: Դրա վառ օրինակը այդ ժեխափոխությունն էր և դրան հետևող իրադարձությունները»:

Հայկ Նազարյանն ընդգծեց՝ պետք չէ ընկճվել. «Շատերս կարծում ենք, որ միայն Հայաստանն է թիրախավորված, միայն Հայաստանն է կործանման եզրին, բայց որ նայում ենք՝ բոլոր արիական ազգերը նույն վիճակում են, նույն խնդիրներով են տառապում՝ ցածր ծնելիություն, դեգրադացիա, կոռումպացված բանկային համակարգ և այլն, և ամբողջ արիական ցեղն է թիրախավորված: Հայաստանը՝ որպես այդ արիական ցեղի բնօրրան, ամենաշատն է թիրախավորված: Բայց զգում եմ նաև, որ շրջադարձային ինչ-որ պահ է գալու, որը նոր զարթոնք է առաջացնելու: Ես դրան հավատում եմ, և քանի որ հավատքը մեջս կա, պայքարելու ցանկությունն էլ կլինի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս