Բաժիններ՝

ԱԱՀ հարկի գումարը տնտեսվարողներն արագ կստանան. այլևս չեն սպասի երեք ամիս

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով առաջարկվում է ավելացված արժեքի հարկի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել գործող եռամսյակի փոխարեն՝ յուրաքանչյուր հաշվետու ամիսը:

Ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, նպատակը ԱԱՀ վճարման գործընթացը կատարելագործելն է․

«Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը, նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողներին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին վճարված կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները»։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ առաջարկվող կարգավորումներով յուրաքանչյուր ամսվա վերաբերյալ ներկայացված ԱԱՀ հաշվարկի հաջորդ օրը տնտեսվարողները կարող են ներկայացնել ԱԱՀ վերադարձի վերաբերյալ դիմումներ․

«Նշեմ, որ գործող կարգավորմամբ այդ ժամկետը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ է։ Սա նույնպես լավ հնարավորություն է ավելի արագ տնօրինել գումարները»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս