Բախը վերընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վերընտրվել է նույն պաշտոնում:
Մեկնարկել է ՄՕԿ-ի 137-րդ համաժողովը: Նախագահի ընտրությունը համար առաջադրված էր միայն մեկ թեկնածու` ներկայիս նախագահ գերմանացի Թոմաս Բախը: Բախն այն պաշտոնում է 2013 թվականից: Քվեարկության արդյունքում Բախին դեմ է միայն մեկ անձ է քվեարկել:
Ի սկզբանե այն պետք է անցկացվեր Աթենքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կլինի առցանց: Թոմաս Բախը 67 տարեկան է, Օլիմպիական խաղերի չեմպիոն է և ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում է 2013 թվականից, երբ փոխարինեց արդեն նախկին նախագահ Ժակ Ռոգեին: