Հադրութի և Վարանդայի ուղղությամբ իրականացվում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշախատանքներ
Արցախում զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները մարտի 11-ին իրականացվում են երկու ջոկատով՝ Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:
Զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1 496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին: