«Բա՛վ է ուրիշներին վերագրել առաքելություններ, որ նրանց հագով չեն… Բա՛վ է, տղերք». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բա՛վ է ուրիշներին վերագրել առաքելություններ, որ նրանց հագով չեն։

Բա՛վ է փրկիչներ փնտրել, քանզի Փրկիչը մեկն էր ու մենք նրանից վաղուց ազգովի երես ենք թեքել։

Բա՛վ է հույսեր կապել բոլորի հետ, բացի անձամբ ձեզանից։

Բա՛վ է հորինել սցենարներ ու հիասթափվել, որ կյանքը այլ կերպ դասավորվեց։

Բա՛վ է, տղերք։ Մենք սցենարիստներ չենք։ Մենք այս դրամայի գլխավոր հերոսներն ենք։

Հիշե՛ք. Спасение утопающих- дело рук самих утопающих».

Տեսանյութեր

Լրահոս