Բաժիններ՝

Թրամփի կարծիքով՝ անօրինական ներգաղթյալները քանդում են ԱՄՆ-ը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարած քաղաքականությունը երկրի հարավային սահմաններում կործանում է երկիրը։

Թրամփի խոսքն է մեջբերել Fox News-ը։

«Մենք դադարեցինք մուկն ու կատու խաղալ, հասկացանք ապաստան տրամադրելու վերաբերյալ խարդախ սխեմաները և հաղթեցինք մաքսանենգներին, թմրավաճառներին և մարդկանց առևտրով զբաղվողներին։ Մեքսիկայի հետ պատը, չնայած Դեմոկրատական կուսակցության սոսկալի դանդաղկոտությանը, կարող էր արդեն ավարտված լինել և շատ մեծ օգուտ կբերեր»,- հայտարարել է Թրամփը։

Հանրապետական գործիչը միակը չէ, որ քննադատում է հարավային սահմանների առնչությամբ Բայդենի վարած քաղաքականությունը։ Մարտի սկզբին Արիզոնա նահանգի շրջաններից մեկի ոստիկանապետ Մարկ Դենիելսը հայտարարել էր, որ դեմոկրատների իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանակից շրջաններն ավելի պակաս անվտանգ են դարձել և ավելի բաց են հանցագործների առաջ։ Նա շեշտել էր, որ սահմանապահ ծառայություններն ի վիճակի չեն ամբողջությամբ դիմակայելու անօրինական ներգաղթյալների, ինչպես նաև մաքսանենգների հոսքին։

Փոխանցում է lenta.ru-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս