Կրեմլ․ Թուրքիան վաղ թե ուշ ընդունելու է ռուսաստանյան Ղրիմը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերն է։ Պեսկովը հույս է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է և հիմնավոր։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ ներկայում լիակատար փոխըմբռնում կա Ռուսաստանի և Թուրքիայի միջև բոլոր տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ Ադրբեջանի, Սիրիայի վերաբերյալ։

«Չնայած բարդ պահեր եղել են, բայց նախագահներին հաջողվել է փոխհամաձայնության գալ։ Մենք բարձր ենք գնահատում քաղաքական կամքը փոխհամաձայնության փնտրտուքներում»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ չի համաձայնում Ղրիմի հարցում։

«Սա տարաձայնությունների շարքից է։ Մենք համբերատար շարունակում ենք բացատրել, և վաղ թե ուշ մեր թուրք գործընկերները կընկալեն մեր դիրքորոշման ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը»։

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր երկիրը չի ճանաչում Ղրիմը որպես ռուսաստանյան տարածքի մաս։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Տեսանյութեր

Լրահոս