Բաժիններ՝

Ճապոնիայում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը չեղարկվել է

Մարմնամարզության միջազգային և Ճապոնիայի ֆեդերացիաները համատեղ որոշել են չեղյալ հայտարարել Տոկիոյում նախատեսված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Այն պետք է կայանար մայիսի 4-ին՝ օլիմպիական մրցասպարեզում: Մրցաշարը վարկանիշային բնույթի էր և, բացի այդ, պետք է փորձակվեին մասնագիտական-տեխնիկական գործիքներն ու սարքավորումները:

Համավարակի պատճառով Գերմանիայի Շտուտգարտ և Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքներում նախատեսված գավաթային փուլերը նույնպես չեղարկվել են: Առայժմ հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող 98 մարմնամարզիկներից 86-ի անունները: Հայաստանի միակ ներկայացուցիչը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս