Բաժիններ՝

Աֆղանստանի շուրջը հաշտության խորհրդաժողվը ՄԱԿ-ի հովանու ներքո կարող է տեղի ունենալ մարտի 27-ին Ստամբուլում

ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» արմատական շարժմանը մոտ կանգած աղբյուր: Հեռուստաալիքը լրացուցիչ տվյալներ չի հայտնում առաջիկա միջոցառման մասին:

Մարտի 7-ին The New York Times թերթը, վկայակոչելով իր մոտ առկա փաստաթուղթը, հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նամակ է հղել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին, որտեղ առաջարկել է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացնել հանրապետության հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողով, քանի որ հաշտության բանակցություններն, իր կարծիքով, առաջ են շարժվում ոչ բավարար արագ:

Ինչպես տեղեկացնում է թերթը, խորհրդաժողվի ընթացքում Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները կկարողանան քննարկել համալիր մոտեցում Աֆղանստանում խաղաղության պահպանման նկատմամբ: Միջոցառման նպատակը, The New York Times-ի տվյալններով՝ կդառնա կառավարության կազմումը հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ եւ բռնության կրճատումը երեք ամիս ժամկետով, իսկ հետագայում նաեւ հրադադարի ռեժիմի հաստատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս