«Վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը». Արա Զոհրաբյան
Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է նա և կցել հետևյալ լուսանկարները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արա Զոհրաբյանը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և խնդրել այսօր դիմել ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:
«Եթե հանրապետության նախագահն այսօր չդիմեց ՍԴ և մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչո՞ւ է վախենում վարչապետից, ի՞նչն էր խնդիրը, որ փոխեց իր կեցվածքը, արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Զոհրաբյանը, ապա հավելել.
«Եթե նախագահի անգործությամբ պայմանավորված՝ վաղն ունեցանք ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման հրամանագիր, հենց վաղվանից կսկսենք նախագահի վախերի բացահայտման գործընթաց»: