Բաժիններ՝

Հերոսություն չեմ արել, կատարել եմ իմ պարտականությունները, նշանառել եմ հրանոթը, կրակել եմ, գործ եմ արել. Պետրոս Էֆենջյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Հայրենիքի պաշտպան Պետրոսի գրառումը ներկայացնում եմ առանց որևէ խմբագրման. «Էդ հերոս բառը տեղի անտեղի էդքան մի օգտագործեք, արժեզրկվումա։ Ինձ էլ, կխնդրեմ հերոս չասեք, որովհետև ես հերոսություն չեմ արել, ես ուղղակի արել եմ իմ պարտականությունները, որ պահանջվում էր տվյալ իրավիճակում։ Եթե հերոս չես, չի նշանակում վատն ես, վախկոտ ես, կարաս քաջ լինես, բայց՝ ոչ հերոս։

Ավելի մանրամասն բացատրելու համար իմ օրինակով ասեմ` ես հրանոթի նշանառու եմ եղել, նշանառել եմ հրանոթը, կրակել եմ, գործ եմ արել, փոս եմ փորել, կառաուլ եմ կանգնել, սնարյադ եմ կրել, արել եմ այն, ինչ պիտի անեի ու, որ վիրավորվել եմ ու մի կերպ սաղ եմ մնացել՝ չի նշանակում, որ հերոս եմ։ Իմ ու լիքը մարդկանց համար հերոսն էն մարդնա, որ քո երեխուն կարաս նենց դաստիարակես, որ որպես հերոս ու արժանավոր մարդ մատնանշես, որ նմանվի իրեն։ Կարդացեք նաև «ԱՄՆ-ն պետք է պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի Արցախի ինքնորոշման իրավունքին» ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը. ՊՆ նախկին փոխնախարարի հարցադրումները Եթե դու 20 հատ տանկ ես խոցում, բայց պատերազմից հետո կարաս մի հատ խեղճ մարդու ձեռ առնես, աղբը ավտոյից շպրտես դուրս, քո խոցած 20 տանկը 0 ա։ Նենց որ, էդ բառը մի քիչ քիչ օգտագործեք, որ հետագա սերունդները իմանան հերոսը ով ա»:

Պետրոս ԷՖԵՆՋՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս